Փաշինյանը՝ game-changer. Ստյոպա Սաֆարյանի սուպեր վերլուծությունը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարություններին, իր էջում գրել է.

«Եւ այսպես, կարելի է մի փոքր բացել փակագծերը։

Նիկոլ Փաշինյանի «Հայաստանի Հանրապետության Արցախի հպարտ քաղաքացիներ», «Արցախը Հայաստան է և վերջ», «Միացում» և այլ կոդային բառերը շատ հասցեատերեր ունեին․

Ներքին հասցեատերերից էին՝

  • ՀՀԿ-ն, որը 10 տարի բանակցել է «2 պետություն» հայեցակարգի շրջանակներում, թեպետ դե յուրե հարգել է Արցախի անկախությունը, բայց դե ֆակտո այնտեղ որոշել ամեն ինչ։
  • Ռոբերտ Քոչարյանն իր սատելիտներով, որոնք դեռ 1998-ից գտնում էին, որ Արցախի անունից պետք է բանակցի Հայաստանը, ավելի ստույգ՝ Ռոբերտ Քոչարյանը, բայց կրկին դե յուրե ու դե ֆակտո միասնությանը դեմ էին,
  • Վիտալի Բալասանյանը, ով նույնպես հայտարարել էր, թե Հայաստանում Արցախին պետք է վերաբերեն որպես անկախ պետություն ու հարգեն նրա ինքնիշխանությունը,
  • Սամվել Բաբայանը, ով հայտարարել էր, թե Արցախը պետք է փոխանցվի ռուսական պրոտեկցիայի տակ,
  • Արցախի իշխանությունները, որոնք որքան էլ հակված են «2 պետության» կոնցեպցիային, բայց չգիտեմ՝ գիտակցված, թե՝ պարտադրված, վերջին ամիսներին նշաններ էին ցույց տալիս Արցախի օսեթակականցման, աբխազիզացման ուղղությամբ,

Նշված բոլոր հասցեատերերին Փաշինյանը հասկացրեց, որ մենթալ, արժեքային ու այլ առումներով Հայաստանը և Արցախը նույն տարածքն են, բանակցություններույմ հանդես կգան երկուսով ու միասին՝ պահպանելու Արցախյան ազատամարտի բոլոր՝ տարածքային ու քաղաքական իրողությունները, իսկ հետագայում տեղի կունենա երկու պետությունների վերամիավորում ժողովուրդների կամաարտահայտության հիման վրա։

Սակայն առավել ուշագրավ են արտաքին հասցեատերերը․

  • Ռուսաստանը դեռ 2008թ․ հունիսին Ադրբեջանի հետ ստորագրելով ռազմավարական գործընկերության և համագործակցության հռչակագիրը, դե յուրե պարտավորություն էր վերցրել Բաքվի առաջ թույլ չտալ, որ Արցախի վրա տարածվի Կոսովոյի մոդելը, հետագայում էլ հրապարակ բերեց Լավրովի պլանը՝ Արցախում ու Ադրբեջանին «վերադարձի ենթակա» շրջաններում ռուս-բելառուսական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու նպատակով։ Չստացվեց ոչ քաղաքական, ոչ էլ ռազմական եղանակով։ Ու Ռուսաստանի համար մահացու է, որ Հայաստանը կարող է իր սուվերենիտետը ուժեղացնել Արցախի վրա։ Այդ նպատակով Կրեմլի բանագնացները վերջին ամիսներին Արցախի ԲՈՒՀ-երում ու այլուր փորձում էին մեր քույրերին ու եղբայրներին համոզել, որ նրանց և մեր մենթալիտետը տաարբեր է, ու չեն կարող ապրել ոչ «Հայաստանի, ոչ Ադրբեջանի» կազմում ու ամենաճիշտ լուծումը Մոսկվայի պրոտեկտորատ դառնալն է։ Եւ ահա Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ Արցախը ոչ մեկինը չէ, բացի Հայաստանը, այն մենթալ, արժեքային ու այլ առումներով չի կարող այլ դաշտում լինել։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություն, չի կարող պաշտոնապես առարկել, հատկապես ունենալով Ղրիմի, էլ չասած՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի օրինակը։ Սակայն չի էլ կարող հանգիստ նստել ու Տարասովը հերսոտած հարցազրույց է տալիս, թե՝ Փաշինյանը սադրում է, տորպեդահարում է բանակցային գործընթացը, իսկ եթե միացում՝ ուրմեն միայն ԼՂԻՄ, մնացած տարածքները պետք է հետ տա Ադրբեջանին։ Սակայն, կրեմլյան ձայնը անտեսելու է տալիս, որ Փաշինյանը խոսում է 1994թ․ սահմաններով Արցախը Հայաստանինը համարելու ու վերամիավորելու մասին։ Ռուսաստանը խորը փակուղու մեջ է հայտնվել․ չի կարող առարկել իր ստեղծած նախադեպերի պատճառով, չի կարող ճնշել ու պարտադրել իր անվանական դաշնակցին և չի կարող առավել ևս ճնշել Ստեփանակերտի հրապարակում «Միացում» գոչող ժողովրդին։
  • ԱՄՆ․ թերևս Գոլանի բարձունքները Իսրայելինը ճանաչած ԱՄՆ վարչակազմը, որի գլուխը շատ այլ կարևոր բաներով է խառը, քան Արցախն է /Սիրիա, Թուրքիա, Չինաստան, Ռուսաստան/, չի կարող պարտադրել Հայաստանին, թե ինչու Քարվաճառի բարձունքներն ու Արցախի անվտանգության գոտին համարվող մյուս տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ Իսրայելը չանի նույնը։ Բացի այդ, թե ԱՄՆ-ը և թե Եվրոպան վերջին 10 տարիներին ուշիուշով հետևում ու քաջածանոթ են Ռուսաստանի նոր ղարաբաղյան քաղաքականությանը ու շնորհակալ կլինեն Հայաստանին ու Նիկոլ Փաշինյանին, եթե նա կանխի Արցախի ռուսականացումը։ Իսկ Փաշինյանի “Միացումը” դրա ճանապարհն է բացում։
  • Ֆրանսիա, ԵՄ․ ԵՄ միասնական դիրքորոշման մասին դժվար է խոսել, բայց ռուսական գործոնից կուշտ բոլոր պետությունները, ըստ որում՝ նաև առաջատարները, մեծ հավանականությամբ պաշտպանելու են Փաշինյանի դիրքորոշումն ու լուռ համաձայնությամբ իգնոր անեն նրա հայտարարությունները։
  • Թուրքիայի գլուխը խառն է Սիրիայով, քրդերով ու ԱՄՆ-ի հետ մեծացող լարվածությամբ, մեր հարևան Իրանը գոհունակությամբ նայում ու ժպտում է Փաշինյանի ելույթին ու մեր նման մտածում միայն մեկ բանի մասին՝ միայն թե իր սահմանին պատերազմ չլինի, ասել է, թե՝ շահերը կատարելապես համընկնում են Նոր Հայաստանի հետ։

Իհարկե, այս ամենը որոշ ռիսկեր է մեծացնում՝ մասնավորապես Ադրբեջան-Ռուսաստան տանդեմի տեսքով։ Պատերազմի ռիսկերը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ ցածր չեն, բայց դրան խանգարող գործոններն էլ շատ են, հենց նույն Ռուսաստանի պահով, որն իր լավագույն ժամանակները չի ապրում ու հրաշալի տեսնում է Փաշինյանի թեզերին հայ ժողովրդի միահամուռ աջակցությունը։

Եւ Մինսկի խմբի լռությունը Փաշինյանի բավական ուշագրավ ելույթի վերաբերյալ ինքնին խոսուն է․․․ Գրգռված, անհանգստացած, բայց և փակուղու մեջ է նաև Բաքուն։ Նիկոլ Փաշինյանը բեկում է մտցնում Արցախյան խնդրում, դառնում game-changer ու պարտադրում նոր շրջանակ բանակցություններում։ Եթե նախկինում Ալիևն էր կատեգորիկ բացառում, որ Արցախը կլինի Ադրբեջանից դուրս, իսկ Սերժ Սարգսյանը՝ բացառում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց և Հայաստանինը չէր համարում, ապա այժմ Փաշինյանը հստակ է դարձնում՝ «Արցախը ոչ միայն չի կարող լինել Ադրբեջանի, այլ որևէ այլ մեկի կազմում, այն Հայաստան է և վերջ»։

Ստյոպա Սաֆարյանը վերջում խոստացել է այս ամենի ու շատ ավելիի մասին առավել հանգամանալից ու խորը անդրադառնալ առաջիկա օրերին՝ հոդվածի տեսքով։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.