Զախարովան, ի պատասխան Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, դրանց վերաբերյալ ադրբեջանական արձագանքներին:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ Մոսկվան Բաքվի և Երևանի հետ սերտ հարաբերություններ ունի, Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ուստի շարունակելու է իր աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ մեղադրանքներն անհանգստացնում են ռուսական կողմին, այդպիսի հռետորաբանությունը խոչընդոտում է բանակցային գործընթացին և հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակների որոնմանը: