Բելառուս լուսանկարիչը երկու շաբաթ իր ընտանիքի հետ մեքենայով ճանապարհորդել է Վրաստանում: Ուղևորության ընթացքում լուսանկարիչը վրացական բնաշխարհի մասին զարմանահրաշ ֆիլմ է նկարել:
Newsgeorgia-ի հաղորդմամբ՝ Սերգեյ Մորոզովի տեսահոլովակը կարող է օգտակար ուղեցույց լինել նաև նրանց համար, ովքեր արդեն եղել են Վրաստանում: Նրանում ներկայացված են տարբեր շրջանների 53 տեսարժան վայրեր՝ հին վանքեր, քարանձավային տաճարներ, սառցադաշտեր, ջրվեժներ, հովիտներ, լեռնային մեկուսացած համայնքներ, միջնադարյան աշտարակներ և ամրոցներ:
Դրոնի միջոցով Մորոզովի աչքից ոչինչ չի վրիպել: