Ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ ՃՈ-ից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Azatutyun.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ ձերբակալվել է մայրաքաղաքում լուսացույցների տեղադրումն ու սպասարկումն իրականացնող Սեքյուրիթի դրիմ ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Հաղորդվում է, որ ձերբակալվել է նաև Էլիպս ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը: