Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի նախաձեռնությամբ Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ, որոնք ճանաչում կունենան ամբողջ աշխարհում: Գործարանի շինարարությունը կմեկնարկի հոկտեմբերին և կտևի վեց ամիս:
Գործարարը նշել է, որ ներկայումս քննարկվում են կառուցման վայրի երկու տարբերակները, բանակցություններ են տարվում միջազգային սերտիֆիկացնող կազմակերպությունների հետ, իսկ սարքավորումների մատակարարման հարցը կարգավորված է:
Շրջակա միջավայրին սպառնացող վտանգների համար շվեյցարական ընկերությունները կիրականացնեն գործարանի էկոլոգիական գնահատումը: Սրմաքեշը տեղեկացրել է, որ եթե սերտիֆիկացում տեղի չունենա, ապա ձուլակտորները կթողարկվեն հայկական կնիքով՝ այստեղ հիմնելով սեփական լաբորատորիաները:
Անհրաժեշտության դեպքում հավելյալ հումք կներմուծվի Վրաստանից և Աֆրիկայից: