ՀՀ Ազգային ժողովի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով սուտ տեղեկություններն այն մասին, թե իբր իր զորակցությունն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Նա նաև հայտնել է, որ այդ առընչությամբ չի աջակցել ռուսական ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին:
Պատգամավորը պատրաստվում է այս կապակցությամբ դիմել իրավապահներին: Նա ընդգծել է, որ կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իր ստորագրությունը: