Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները օգոստոսի 16-ին պայմանավորվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության ակտիվացման համար ստեղծել աշխատանքային խումբ:
Սոչիում կայացած եռակողմ հանդիպման նպատակը տրանսպորտային միջանցքի շուրջ ստեղծված խնդիրների և տարբեր դրույթների ուսումնասիրությունն է եղել:

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Ռամին Գոլիզադեն քննարկել են նաև Հյուսիս-Հարավ միջանցքին առընչվող մաքսային հարաբերությունների, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի հետ կապված հարցեր: