Թուրքիայի ռազմաօդային ուժերը Մագիլ (թրք. Pençe) ռազմագործողության շրջանակներում Իրաքի հյուսիսում ոչնչացրել են Քրդական բանվորական կուսակցությանը պատկանող (թրք.՝ ահաբեկիչներ) 13 օբյեկտ:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ռմբակոծված կենտրոնները տեղակայված են եղել Հյուսիսային Իրաքի Զափ, Գարա, Քանդիլ և Ասոս շրջաններում: Ոչնչացվել են ՔԲԿ-ին պատկանող զինապահեստներ և ապաստարաններ: