Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում ընթանում է Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսը։
Ներկայացվում են մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը։
Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, գործարարներ, օտարերկրյա հյուրեր:
Ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: