Լիլիթ Մակունցի հայտարարությունը՝ Ամուլսարի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված զգացմունքային տրամադրություններին ու մեկնաբանություններին՝ առաջարկելով վերհիշել մի քանի առանցքային փաստ։

1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ տարիներ առաջ, երբ նախորդները հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ էին դիտարկում: Ի հակառակ դրան՝ ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ հանքերի շահագործումը պետք է քայլ առ քայլ նվազի, և մենք մեր տնտեսության զարգացման հենասյուներից ենք դիտարկում նորագույն տեխնոլոգիաները, այլ ոչ թե հանքերը:

2. Ստեղծված իրավիճակը նկատի ունենալով՝ Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն։

3. Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, և մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների և ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների և ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։ Բարդ որոշումներ կայացնելու կարևորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետևանքները՝ կանխատեսելը:

Լիլիթ Մակունցը հավելել է, որ վստահ է՝ եթե Կառավարությունը կայացնի Ամուլսարը շահագործելու որոշում, ապա այն լինելու է վերը նշված սկզբունքների հիման վրա:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.