Օգոստոսի 19-ից սեպտեմբերի 20-ը Թբիլիսիում և Ռուսթավիում տեղի կունենան հոլիվուդյան Ֆորսաժ 9 (Fast & Furious) ֆիլմի նկարահանումները:
Արտադրիր Վրաստանում պետական գործակալությունը հաղորդել է, որ երկրի տարածքում ֆիլմի նկարահանումներով կզբաղվի Enkeny Films թբիլիսյան պրոդյուսերական ընկերությունը: Վերջինս հիմնադրվել է Օսկարի մրցանակին նոմինացված հույն կինոօպերատոր Ֆիդոն Պապամայքլի հետ համագործակցության արդյունքում:
Ներկայումս Ֆորսաժը բաղկացած է 8 լիամետրաժ և 2 կարճամետրաժ մասերից և հանդիսանում է Universal-ի ամենաշահավետ նախագիծը՝ ընդհանուր արժեքը գնահատվում է 5,1 մլրդ դոլար: