Այսօր սոցցանցերում բուռն քննարկումներ են ընթանում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծվածի իրավիճակի հետ կապված: Մի մասը պաշտպանում է Վարչապետի մոտեցումը՝ հանքի շահագործման գործընթացի վերաբերյալ, մյուս մասը… թերևս մյուս մասը տարբեր ենթամասերից է բաղկացած:
Այստեղ առանձնանում են իրապես բարեխիղճ բնապահպաններ, պաշտոնյաներ ու մտահոգ քաղաքացիներ, ապա գալիս են առիթից օգտվողները, իսկ երրորդ ենթամասում ինչ-ինչ շարժառիթներ ունենալու պատճառով Փաշինյանի թիմին մեղադրողներն են:
Վերջիններից երկուսի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ չդիմանալով սոցցանցերում իրեն և իր թիմին ուղղված մեղադրական քննարկումներին:
Փաշինյանը անուններ չի նշել՝ հավանաբար վստահ լինելով, որ ընթերցողը կհասկանա: