Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Հիշեցնենք՝ դեռևս հուլիսի 31-ին էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Կալավան համայնք, ծանոթացել տեղի զարգացման առանձնահատուկ տարբերակին: Ոգևորվելով տեսածից՝ վարչապետի նախաձեռնության հեղինակին առաջարկել էր դառնալ իր խորհրդականը:
Իսկ թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը, պատմում է հեղինակը՝ Ռոբերտ Ղուկասյանը: