Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն հայտնել է, որ ֆուտբոլային համալիրի կառուցման նպատակով մայրաքաղաքի Վարկետիլի թաղամասում 18 հազար քմ տարածք է հատկացվել Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային:
Նախագիծն ընդհանուր առմամբ կարժենա 2 մլն 100 հազար լարի (մոտ 720 հազար դոլար), որը կիրականացվի Ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-յի աջակցությամբ: Մարզադաշտն ունենալու է միջազգային ստանդարտներին համապատասխան արհեստական ծածկույթ:
Շուրջ 300 տեղ հատկացվելու է սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Մարզադաշտում տեղադրված է լինելու գիշերային լուսավորություն, ինչը հնարավորություն կտա մարզվել նաև երեկոյան ժամերին: Կից գործելու է նաև մինի-մարզադաշտը՝ կրկին արհեստական ծածկույթով: Նախագիծը ներառում է նաև տեխնիկական շինություն՝ հանդերձարանով և այլ անհրաժեշտ կառույցներով:
Ներկայումս Թբիլիսիում գործում է 3 միջազգային մարզադաշտ՝ Բորիս Պայչաձեի անվան (Dinamo Arena), Միխայիլ Մեսխիի անվան և Դավիդ Պետրիաշվիլիի անվան: