Գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում Բաղանիս գյուղի մոտակա զորամասի հարևանությամբ պայմանագրային զինծառայողների տեղափոխող ավտոմեքենա է կողաշրջվել: Մեքենայի անձնակազմը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ զինծառայողները լուրջ վնասվածքներ չեն ստացել: