Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ Մալաթիա առևտրի կենտրոնում նախօրեին բռնկված հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 05:24-ին:
Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
ԱԻՆ հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (ընհանուր 434 փրկարար): Քաղաքապետարանը տրամադրել է ջրատար ավտոմեքենաներ:
Ժամը 13:53-ին հրդեհը մարվել է:
Հիշեցնենք, օգոստոսի 24-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող Մալաթիա առևտրի կենտրոնում: