Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ էին, սակայն նախագահ չընտրվեց. նախնական տվյալներով սեպտեմբերի 8-ին երկրորդ փուլը կկայանա:
Հաջորդ փուլում միմյանց դեմ կմրցեն գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան (օգոստոսի 26-ին հավաքել է մոտ 24%) և Ամցախարա ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալխաս Քվիցինիյան (մոտ 22%):
Մասնակցությունը կազմել է 66,55%` 86.138 մարդ: Աբխազիայի նախագահ դառնալու համար թեկնածություն էր դրել 9 հոգի, որոնք ավելի քիչ ձայներ են հավաքել: Ընտրողների 2%-ը բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել: