Լեհաստանում կայանալիք 29-րդ տնտեսական ֆորումին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա մասին ֆորումի կայքում ծավալուն տեղեկատվություն է հաղորդվում, որում առանձնահատուկ ընդգծվում են հետևյալ տողերը.
Կարևորագույն հյուրերից մեկը Հարավային Կովկասում քաղաքական փոփոխությունների հեղինակն է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Jednym z najważniejszych gości będzie kreator zmian politycznych w regionie Kaukazu Południowego, premier Armenii – Nikol Paszinian.
Այնուհետև ներկայացվում են 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները, շեշտվում Փաշինյանի դերն Հեղափոխության կայացման գործում:
Տնտեսական ֆորումը տեղի է ունենալու սեպտեմբերի 3-5-ը՝ եվրոպական ամենահայտնի առողջարանային քաղաքում՝ Կրինիցա-Զդրույում, ուր կժամանի 4,5 հազար մասնակից: Քննարկվելու են մակրոտնտեսական և արտաքին քաղաքական հարցեր:
Հիշեցնենք, որ տարվա սկզբին Դավոսում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ կայացել էր Փաշինյան-Ալիև հանդիպումը: