Չինաստանում դատավոր-ռոբոտ են ստեղծել

Պեկինի դատարանում ստեղծվել է դատական գործընթացների սպասարկման օնլայն կենտրոն, որտեղ դատավարությունն իրականացվում է արհեստական բանականության հիման վրա:

Օնլայն դատավորի բոլոր գործողություններն ու առանձնահատկությունները մոդելավորված են իրական մարդու՝ կին դատավորներից մեկի օրինակով:

Բազմաթիվ օգտատերեր որոշակի զգուշավորությամբ են ընդունել արհեստական դատավորի վերաբերյալ լուրը: Շատերը հիշել են Չինաստանի Սինխուա տեղեկատվական գործակալության նորամուծությունը՝ արհեստական հաղորդավարին, որը հեռուստադիտողին շփոթեցրել է տարօրինակ արտասանությամբ, իսկ Ali Baba ընկերության հիմնադիր Ջեկ Մային անվանել է Ջեկ Մասաչուսեթս՝ առաջացնելով լսարանի ծիծաղը:

Դատավորի հիմնադիրները մեկնաբանել են, որ արհեստական բանականությունը դեռևս կատարյալ չէ. նոր ռոբոտ-դատավորը կօգտագործվի միայն արդեն կարծրացած, կրկնվող աշխատանքներում, իսկ խոսքի համադրման ու նկարների ճանաչման ունակությունները կկիրառվեն հիմնականում դատական գործերի ընդունման և օնլայն խորհրդակցության համար: Ռոբոտը նաև պաշտոնական էջ կունենա Weitao-ում (Taobao-ի՝ բրենդների համար նախատեսված սոցկայք):

Դատարանի նախագահ Չժան Վենը վստահեցնում է՝ նոր ռոբոտը նախատեսված չէ դատարաններում մարդկանց փոխարինելու համար, այլ նրանց աջակցելու, աշխատանքը թեթևացնելու, ինչպես նաև պետական ծառայություններն ավելի հասանելի և արդյունավետ դարձնելու:

Արհեստական բանականությունը չինական դատարաններում օգտագործվում է դեռևս տարվա սկզբից, բայց առայժմ դատական գործի հետ կապված ապացույցների ներկայացման և հետաքննություններին աջակցելու գործառույթներ է իրականացնում:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.