Օրերս բազմաթիվ տնտեսվարողներ արձագանքում էին, որ ՊԵԿ-ի կողմից ենթարկվում են տուգանքների՝ նոր սերնդի ՀԴՄ սարք չունենալու պատճառով՝ չնայած այն հանգամանքին, որ Կոմիտեն դրանից չունի, որպեսզի տնտեսվարողները ձեռք բերեն:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և Սամսոն Գրիգորյանի նախաձեռնությամբ այսօր հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Արդյունքում որոշում է կայացվել՝ նոր սերնդի ՀԴՄ սարքեր չստացած, բայց ստացման համար դիմած տնտեսվարողներին չտուգանել:
Արդեն իսկ տուգանված քաղաքացիները կարող են բողոքարկել տույժերը, ինչի համար նախատեսված է 1 ամիս ժամանակ: Պատգամավորը խորհուրդ է տվել դժվարանալու դեպքում դիմել Սամսոն Գրիգորյանին: