Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինուժի զինծառայողների մասնակցությամբ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Վարժանքներն ուղեկցվելու են համակարգչային աջակցությամբ: Տեսական և գործնական պարապմունքներն անցկացվելու են Ադրբեջանի ԶՈՒ Զորախաղերի կենտրոնում և դաշտային պայմաններում:
Զորավարժության հիմնական սցենարը տարածաշրջանային տնտեսական նախագծերի անվտանգության ապահովումն է: Պարապմունքները կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը: