Թուրքիայի Կայսերի նահանգում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մամոնտի չվնասված, քարացած կմախք։
Նախնական տվյալներով՝ մամոնտի կմախքը 7,5 մլն տարեկան է, այսինքն՝ ապրել է միոցենի դարաշրջանում։
Հնագիտական պեղումներն անց են կացվել Թաշհան շրջանում գտնվող Յամուլ ամբարտակի մոտ: Այստեղ ավելի վաղ հայտնաբերվել էին փղերի, ընձուղտների եւ այլ կենդանիների քարացած մնացորդներ։
Այս տարածքում երկու տարի առաջ մի հովիվ է տեղեկացրել գտածոյի մասին, ինչից հետո ամբարտակի շրջանում սկսվել են հնագիտական լայնածավալ ուսումնասիրություններ։