Ահազանգ. Սուրբ Խաչն ադրբեջանական են ներկայացնում

Մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես կովկասյան ուդի-աղվանական համայնքի անդամներ, այցելել են Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցի՝ կրոնական ծես կատարելու:

Նրանք դիմել են թուրքական իշխանություններին՝ քրիստոնյա աղվաններին եկեղեցում ծիսական արարողություններ կատարելու թույլտվության խնդրանքով՝ նշելով, որ Սուրբ Խաչն աղվանական եկեղեցի է, ոչ թե՝ հայկական: Խեղաթյուրելով պատմությունը՝ քրիստոնյա ներկայացած ադրբեջանցիները նշել են, որ եկեղեցին կառուցել են քրիստոնյա աղվանները: Ուդիների ներկայացուցիչ Ռաֆիգ Դանագարիի համոզմամբ՝ ավելի ուշ այն նվիրել են հայերին:

Հատկանշական է, որ թուրքական իշխանությունները թույլատրել են ներս տանել նաև Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Մինչդեռ զբոսաշրջիկներին արգելված է հայկական դրոշով ներս մտնել պատարագների ժամանակ:

Ադրբեջանական մամուլը շտապել է ոգևորությամբ հայտարարել, թե ուդիներն ազատագրում են իրականում քրիստոնյա աղվաններին պատկանող Սուրբ Խաչը հայերի տնօրինությունից:

Իրականությունն այն է, որ Աղթամարի Սուրբ Խաչը կառուցվել է 915-921թթ., Մանուել ճարտարապետի կողմից: 95-ամյա ընդմիջումից հետո՝ 2010թ. սեպտեմբերի 19-ին, գմբեթի խաչը վերականգնվել է, վերսկսվել է նաև սուրբ պատարագի մատուցումը:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.