Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Դիլիջանի թունելից ծուխ դուրս գալիս:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում կարգավորել երթևեկությունը:
ԱԻՆ հաղորդմամբ՝ թունելում գտնվող բեռնատար ավտոմեքենայից անսարքության հետևանքով դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թունելով երթևեկող ավտոմեքենաներից մեկի ռադիատորի տաքացման պատճառով ջուրը եռացել է, թունելը պատվել է գոլորշիով: Ծուխ կամ հրդեհ չի եղել: Երթևեկությունը թունելում վերականգնված է: