Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շուրջ 1 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում:
Բախտաձեն նշել է, որ 2018թ. Վրաստանի վարչապետի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրումն ու նշանակումը նպատակ ունեին ստեղծել և ներդնել երկրի զարգացման նոր ռազմավարություն, որը կապահովեր պետական նպատակների իրականացումն ու կհանդիսանար երկրի զարգացման դասագիրքը:
Նրա խոսքով՝ զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծված է, ներդրված է, ինչը ենթադրում է, որ պետք է հեռանալ: Բախտաձեի համոզմամբ՝ իր առաքելությունն արդեն կատարել է, ուստի հրաժարականը տեղին է: