Տավուշի մարզի սահմանակից ադրբեջանական Աղստաֆա շրջանից ANAMA գործակալությանը (Ադրբեջանի տարածքի ականազերծման ազգային գործակալություն) հաղորդվել է, որ 33-րդ թաղամասում հայտնաբերվել է 7-8 արկ:

Տներից մեկում և տնամերձ հողամասում իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Գրադ 9Մ22Ու-ի 122 մմ-ոց 29 հրթիռ: Շուրջ 300 քառ.մ տարածք է ուսումնասիրվել. այլ ռազմամթերք չի հայտնաբերվել: