Armdaily-ի հաղորդմամբ՝ աշխատանքից ազատվել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը:
Ավելի վաղ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել: Մասնավորապես, կասկածի տակ էր դրվել Իվանյանի անաչառությունը՝ հաշվի առնելով, որ նա Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարազատն է: Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել: