Վրաստանում շարունակվում են հանրահայտ Ֆորսաժ ֆիլմի նկարահանումները: Թբիլիսիում մեկնարկած աշխատանքների վերջնական փուլն իրականացվում է մայրաքաղաքից քիչ հեռու գտնվող Ռուսթավի քաղաքում:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան Ֆորսաժ 9(Fast & Furious) ֆիլմի նկարահանումները Վրաստանում սկսվել են օգոստոսի 19-ից և կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:
Ներկայումս Ֆորսաժը բաղկացած է 8 լիամետրաժ և 2 կարճամետրաժ մասերից և հանդիսանում է Universal-ի ամենաշահավետ նախագիծը՝ ընդհանուր արժեքը գնահատվում է 5,1 մլրդ դոլար: