Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է աշխարհի 140 երկրների ցանկն՝ ըստ ճանապարհորդության և զբոսաշրջության վարկանիշի:
Համաձայն ՀՏՖ-ի վերլուծաբանների՝ զբոսաշրջիկների համար ամենագրավիչ երկրներն են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան: Առաջին տասնյակում են նաև Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Իտալիան, Կանադան և Շվեյցարիան: Հայաստանն այս ցանկում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը, Վրաստանը 68-րդն է, Ադրբեջանը՝ 71, Ռուսաստանը՝ 39, Թուրքիան՝ 43, Իրանը՝ 89-րդ տեղում է:
Զբոսաշրջային գրավչության վարկանիշային աղյուսակը 140-րդ հորիզոնականում եզրափակում է Եմենը: