Ինչպե՞ս է ադրբեջանական ընկերությունն Իսլամական պետությանը զինամթերք հասցրել

Բուլղարացի լրագրողի ձեռքն են ընկել մի շարք փաստաթղթեր, որոնք բացահայտում են ռազմամթերքի գնման-մատակարարման մի ամբողջ շղթա: Դրանցում երևում է, թե ինչպես են Սերբիայում արտադրված զենքերը գնվել ԱՄՆ-ի կողմից՝ Աֆղանստան տեղափոխվելու նպատակով, բայց վերջնարդյունքում հայտնվել Եմենում գործող այսպես կոչված Իսլամական պետության ահաբեկիչների ձեռքում:

Փաստաթղթերից պարզվել է, որ տեղափոխման գործընթացում ներգրավված է եղել ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը: Վերջինս 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել, որոնցով սերբական զինամթերքը աֆղանստան հասցնելու փոխարեն ի վերջո տեղափոխել է Եմեն:

Արաբական այս երկրում ահաբեկիչների կողմից նկարահանված հոլովակներում երևում են Սերբիայի Krusik գործարանում արտադրված 04/18 սերիայի 82 մմ Մ74ՆԵ ականանետային արկեր: Դրանց ծագումը պարզ է դարձել հենց մակնշումից:

Infoteka 24-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հպարտանում է Սիրիայում Իսլամական պետության ջախջախմամբ, նրա կառավարության կողմից ձեռք բերված զենքերը հայտնվում են Եմենի իսլամականների ձեռքին:

Հետաքննող լրագրողի ձեռքն ընկած և պաշտոնական փաստաթղթերից պարզ է դարձել, որ վերջին 3 տարվա ընթացքում ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի մի շարք պաշտոնյաներ ներգրավված են եղել այս գործընթացում, որի արդյունքում 3 մլն-ից ավել միավոր սերբական զենք (հիմնականում` ականանետային արկեր և հրթիռներ) է մատակարարվել Եմեն և Սիրիա:

Նկարները՝ infoteka24-ի

Լրագրողը նշում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս ԱՄՆ քաղաքականության կեղծիքը. նա պաշտոնապես պայքարում է ահաբեկչության դեմ, բայց գաղտնի՝ աջակցում:

Ընդհանուր առմամբ՝ պատերազմը Եմենում մղվում է աշխարհի ամենաաղքատ ու հետամնաց երկրներից մեկի վրա վերահսկողություն հաստատելու համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ պայքարի հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել այնտեղ, 24 մլն մարդ (բնակչության 80%-ը) շտապ օգնության և պաշտպանության կարիք ունի: Այդ թվում է մինչև 5 տարեկան 2 մլն երեխա:

Եմենում պատերազմը մղվում է մի կողմի Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-ԱՄԷ-ի միջև: Բայց Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը նույնպես կարևոր դեր է խաղում այս պայքարում: Այն հիմնականում կռվում է Իրանի աջակցությունը վայելող հուսիթների դեմ: Վերջիններս վերահսկում են Հյուսիսային Եմենը:

Բուլղարացի լրագրողը պարզել է, որ Բելգրադ-Բաքու-Քաբուլ չվերթի ինքնաթիռները Աֆղանստան են հասել թերբեռնված. նախատեսված ռազմամթերքը ճանապարհին այլ ուղղությամբ է տարվել:

Հաղորդվում է, որ ադրբեջանական Silk Way ավիաընկերությունն ամերիկյան պատվերով ռազմամթերքի փոխադրումներ է իրականացրել Սերբիայից և Բուլղարիայից: Սակայն Քաբուլ տեղափոխելու փոխարեն տեխնիկական վայրէջքների ժամանակ արկերը բեռնաթափվել են Բաքվում, Ինջիրլիք և Սուլթան Արքայազն բազաներում: Ադրբեջանական ընկերությունը 350 դիվանագիտական չվերթներ է իրականացրել դեպի Սիրիա, Եմեն, Աֆրիկա, Աֆղանստան՝ մեծ քանակությամբ ռազմամթերք հասցնելով իսլամական ահաբեկչական խմբավորումներին:

Փաստերը ներկայացված են աղբյուրում:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.