Անհնազանդություն՝ քրեակատարողական հիմնարկներում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ:

Նախարարը նշել է, որ հնարավոր զարգացումների դեպքում իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ։

Թե ինչով են պայմանավորված անհնազանդությունները՝ Ռուստամ Բադասյանը չի հաղորդել: Հիշեցնենք՝ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Խոսքը, մասնավորապես, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին է, որին Վարչապետը խիստ բնորոշում էր տվել:

Փոփոխություններն, ընդհանուր առմամբ, նախատեսում են քրեական ենթամշակույթի կրողների նկատմամբ քրեական հետապնդում:

Վերջին շրջանում ակտիվացել են ՔԿՀ-ների ոլորտում կատարվող փոփոխությունները, բազմաթիվ բացահայտումներ են կատարվել, մի շարք փոփոխություններ էլ նախատեսվում է կատարել առաջիկայում:

Լրացված: ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից տեղեկություններ է հաղորդում.

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.