ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին: Պատգամավորը տեղեկացրել է խմբակցությունից հեռանալու իր որոշման մասին:
Արման Բաբաջանյանի հայտարարությունից հետո Լուսավոր Հայաստան խմբակցությունն արեց ի՛ր հայտարարությունը` պատգամավորից պահանջելով վերադարձնել կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը:
Բաբաջանյանը նշել է, որ մանդատից հրաժարվելու կամ որպես անկախ պատգամավոր գործունեությունը շարունակելու մասին առաջիկայում կհայտարարի: