ԱՊՀ երկրներում միջազգային հետախուզման մեջ գտնվող, Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ ՌԴ տարածքում հետախուզումը դադարեցվել է:
Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով մեղադրյալ Հարությունյանին վերաբերող նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է նրա նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցնել:
Այսպիսով, ՌԴ տարածքում պաշտոնաթող գեներալին ոչինչ չի սպառնում, սակայն ԱՊՀ մյուս երկրներում հայտնվելու դեպքում Հարությունյանը կարող է ձերբակալվել և հանձնվել Հայաստանին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոսկվան նախկին նախարարի ձերբակալման և արտահանձնման մասին դիմումը ստացել է ոչ թե ՀՀ Գլխավոր դատախազությունից, այլ միջազգայն հետախուզման միջոցով:
Ավելի վաղը հաղորդվել էր, որ Միքայել Հարությունյանը չի կարող ենթարկվել էքստրադիցիայի, քանի որ նա 2002թ.-ից ունի ռուսական անձնագիր:
Ինտերֆաքսը նշում է, որ ՀՀ ոստիկանապետ Վալելիյ Օսիպյանը հաղորդել է, որ Հարությունյանը, ինչպես նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոնը և զարմիկ Անի Սարգսյանը հուլիսից գտնվում են միջազգային հետախուզման մեջ: Հարությունյանի կինը հայտնել է, որ նախկին նախարարը Մոսկվայում է: Մամուլի տեղեկություններով՝ նախկին նախագահի եղբայրն ու զարմիկը նույնպես Ռուսաստանի տարածքում են:
Միքայել Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և 2008թ. մարտին զանգվածային ցույցերը ցրելու ժամանակ Սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ:
Այդ գործով մեղադրյալներ են նաև ՀԱՊԿ նախկին ԳՔ Յուրի Խաչատուրովը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Քոչարյանը ձերբակալված է: