Երևան-Մոսկվա օդանավում ռումբի մասին ահազանգը կեղծ է

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել Երևան-Մոսկվա չվերթի օդանավում տեղի ունեցած միջադեպի մասին:

Կոմիտեի հաղորդմամբ՝ այսօր Սիբիր ավիաընկերության Երևան-Մոսկվա 908 չվերթի օդանավի ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։

Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։

Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ուղևորը հանձնվել է Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժին:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.