Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի ԶՈւ եռաստիճան, երկկողմ հրամանատարաշտաբային վարժանքները: Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը:
Նախիջևանի գառնիզոնում ընթացող զորավարժություններն իրականացնում են Ադրբեջանի ԶՈՒ առանձին համազորային ստորաբաժանումները, որոնց կազմավորման գործում նշանակալից մասնակցություն ունեն թուրքական ստորաբաժանումները:
Հունիսին նույնպես Նախիջևանի ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը զանգվածային զորավարժություններ են իրականացրել: Ընդհանրապես, վերջին շրջանում Նախիջանի տարածքում թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները հաճախակի բնույթ են կրում, կան տեղեկություններ նաև, որ այստեղ զորավարժությունների անվան տակ մեծ ուժեր են կենտրոնացվում: