Կրասնոյարսկի երկրամասի հարավում գտնվող ժայռապատկերային մշակույթի Շալաբոլինո հուշարձանային տարածքում գիտնականները նոր պատկերներ են հայտնաբերել:
Նախկինում անհայտ ժայռապատկերները գիտնականներին հաջողվել է գտնել համակարգչային տեխնոլոգիաների միջոցով: Բացի այդ, հետազոտողները հստակեցրել են ավելի վաղ հայտնաբերված նմուշները, իսկ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գիտնականները դիտարկել են նաև դժվարամատչելի տեղանքների գրավոր գտածոները:
Արշավախմբի ղեկավար Ալեքսանդր Զաիկան նշել է, որ հայտնաբերված նմուշները հիմնականում վերաբերում են անտրոպոմորֆ կերպարներին (մարդանման): Դրանք նման են ավելի հյուսիս՝ Անգարի հատվածում հայտնաբերված ժայռապատկերներին:

Հաղորդվում է, որ պատկերները թվագրվում են նեոլիթի և էնեոլիթի դարաշրջաններին (12000-3200 տարի առաջ): Ժայռերի վրա պատկերված են կենդանիներ, նավակներ, պոչավոր և կարճ վերին վերջույթներով մարդանման կերպարներ, ինչպես նաև Վաղ երկաթի դարով և Միջնադարին բնորոշ կենցաղային բազմաթիվ դրվագներ: