Թբիլիսիի քաղաքապետարանն աճուրդի է հանել և 23 մլն լարիով (շուրջ 8 մլն դոլար) վաճառել Մուխիանի շրջանում գտնվող նախկին ռադիոգործարանի տարածքի զարգացման ծրագիրը: Դեռևս 2018թ. դեկտեմբերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն հայտարարել էր, որ ծրագրի համաձայն այս տարածքում կառուցվելու է Ռադիոքաղաք: Այժմ նախագիծն ընթացք է ստանում և հայտնի է իրականացնողը:
Նախագիծը կիրականացնի մայրաքաղաքում մի շարք հաստատությունների տիրապետող Ինդուստրիալ քաղաք ընկերությունը: Քալաձեի խոսքով՝ նախագիծը մշակել է միջազգային Colliers ընկերությունը: Մայրաքաղաքի ղեկավարը նշել է, որ Ռադիոքաղաքում լինելու են սննդի կետեր, վաճառակետեր, գիշերային ակումբ, համերգային, ցուցահանդեսային, սպորտային միջոցառումների բազմաֆունկցիոնալ տարածքներ, լողավազան, ժամանցային կենտրոն, մանկական քաղաք, գիտության թանգարան և այլն:
Ռադիոքաղաքը նպաստելու է ինչպես Մուխիանիի, այնպես էլ Գլդանի և Թբիլիսիի էլեկտրագնացքաշինական գործարանի (ԹԷԳԳ) շրջանի զարգացմանը:

Քալաձեի խոսքով՝ նախագծի իրականացումը մեծ նշանակությունը շրջանների և մայրաքաղաքի համար: Այն դառնալու է համախմբման նոր կենտրոն, իրականացվելու է նախընտրական խոստումը: Ռադիոքաղաքը դառնալու է առանձնահատուկ վայր ոչ միայն երիտասարդների, այլև ցանկացած տարիքի մարդկանց համար: