ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է արել Ստամբուլյան կոնվենցիան ընդունել

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեն Ֆրանս-ադրբեջանական համալսարանում կայացած Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան խորագրով կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանին կոչ է արել միանալ Ստամբուլյան կոնֆենցիային:

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան նշել է, որ փաստաթուղթը վավերացնելու համար դիմել է երկրի խորհրդարանին: Նրա խոսքով՝ Բաքուն կատարել է Եվրոպայի Խորհրդին անդամակցության շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ երկրի օրենսդրությունը հնարավորինս համապատասխանեցված է Խորհրդի նորմերին:

Հիշեցնենք՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացրել է աշխարհի 34 պետություն: Հայաստանում այն Ազգային ժողովի օրակարգում չէ, բայց հասարակական շրջանակներում փաստաթղթի դեմ ստոգրահավաք է կազմակերպվել:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահն Ադրբեջանում է գտնվում պաշտոնական այցի շրջանակներում: Նա խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի օրակարգով:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.