Վանաձորում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատման միջնորդագիրն արդեն ստորագրել է, առաջիկա օրերին հրամանագիրը կստորագրվի:
Դրանից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև Վանեցյանը.
Փաշինյանը նշել էր, որ Վանեցյանը կզբաղվի Ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այս պահի համար կարևոր գործերով: Արթուր Վանեցյանի հայտարարությանը Վարչապետն ասուլիսի ժամանակ չցանկացավ մեկնաբանել՝ հատկապես որ անձամբ չէր կարդացել:
Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, ստորագրել է Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: