Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ դատական որոշման ներածական և եզրափակիչ մասերը, որն ընթերցեց դատավոր Աննա Դանիբեկյանը:
Սեպտեմբերի 12-ին կայացած նիստից հետո նշվել էր, որ սեպտեմբերի 17-ին որոշումը կհրապարակվի: Այսպիսով, դատարանը որոշել է մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և սահմանադրական կարգի տապալման ու առանձնապես խոշոր չափի` 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանին թողնել կալանքի տակ:
Դատարանի որոշումը, կարծես, անսպասելի էր նախկին նախագահի և նրա պաշտպանների համար: Վերջինների ձայնը հրապարակված որոշումից հետո դողում է: Հավանաբար խոստացել էին, որ իրենք ճիշտ ուղու վրա են, ինչը չստացվեց: