Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի կառավարության հետ պայմանագիրը և դադարեցնել իր դուստր՝ Հարավկովկասյան երկաթուղի ՓԲ ընկերության կողմից հայկական երկաթգծի սպասարկումը:
Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հաղորդել է, որ ՓԲԸ-ն չի մեկնաբանում Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման մասին տեղեկությունը:
Գրձելյանը նշել է, որ ՀԿԵ-ն այդ թեմայի առնչությամբ մեկնաբանություն չունի, ընկերությունն աշխատում է բնականոն ռեժիմով:
Հարավկովկասյան երկաթուղին իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն՝ երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվում 30 տարով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: