Եվրոպական աշխարհամասի տարբեր երկրներում աստվածավախ բնակիչության տոկոսը, ինչպես պարզվել է հարցումների արդյունքում, էականորեն տարբեր է: Աստծուն անվերապահ հավատացողների թիվն ամենամեծը Հայաստանում է՝ 79%: Այնուհետև Վրաստանն է՝ 73%: Եռյակը եզրափակում է Բոսնիա-Հերցեգովինան՝ 66%:
Pew հետազոտական կենտրոնի ներկայացրած տվյալների համաձայն՝ Լեհաստանում աստծուն հավատում է բնակչության 45%-ը, Պորտուգալիայում՝ 44, Սլովակիայում՝ 37, Ռուսաստանում՝ 34, Շվեյցարիայում և Ֆրանսիայում՝ 11-ական, Գերմանիայում՝ 10%:
Հարցումներն անցկացվել են Արևելյան, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի 34 երկրներում: Հարցմանը մասնակցել է 56 հազար մարդ: