ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Հաղորդվում է, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարները:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ է մեկնելու Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նույնպես Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: