Վրացական զույգի պսակադրության արարողությունը կատարել են ծովի մակերևույթից 4000 մետր բարձրության վրա: Հարսանեկան տեսանյութը նկարահանվել է Կազբեկ լեռան բարձունքին և ժամերի ընթացքում մեծ տարածում ստացել համացանցում:
Գուրամը և Նինին ամուսնացել են Վրաստանի երրորդ ամենաբարձր կետում գտնվող փոքրիկ մատուռում: Այն դեպի Կազբեկ բարձրացող լեռնագնացների այցելության վայրն է:
Հարսանեկան տեսանյութը նկարել է լուսանկարիչ Գեորգի Ջոբավան: Նա չորեքշաբթի օրն այն տեղադրել է ֆեյսբուքում: Օգտատերերին հիացրել են հատկապես ամպերի ֆոնին նկարված ազգային տարազով կադրերը: Արդյունքում երեք օրվա ընթացքում տեսնյութը հավաքել է 374 հազար դիտում, 22 հազար հավանում, ևս 7 հազար մարդ կիսվել է հարսանեկան տեսանյութով: