Ուկրաինան հրաժարվել է Hyperloop-ի կոնցեպցիայից

Hyperloop-ը վակուումային գնացքի նախագիծ է՝ դեռևս 2013թ. առաջարկված Իլոն Մասկի կողմից: Մենք ավելի վաղ անդրադարձել էինք այս թեմային: Մի շարք երկրներ հետաքրքրություն էին ցուցաբերել գաղափարի նկատմամբ: Այսպես, Ուկրաինայում այն ակտիվորեն զարգացնում էր Ենթակառուցվածքների նախկին նախարար Վլադիմիր Օմելյանը: Նա համոզված էր, որ Ուկրաինայում Hyperloop-ը կներդրվի 5 կամ 10 տարվա ընթացքում:

Սակայն նոր նախարար Վլադիսլավ Կրիկլիյը հայտարարել է, որ գաղափարն աբսուրդ է: Նրա խոսքով՝ ներկայումս ավելի հեշտ է հնարել տելեպորտացիայի տեխնոլոգիան. այն ավելի արագ է ու դյուրին:

Ուկրաինայի դեպքում Hyperloop-ը չի չստացվի, բայց ես, միևնույն է, ցանկանում եմ, որ ենթակառուցվածքներն ընթանան, թռչեն, լողան և զարգանան հնարավոր բոլոր ուղղություններում,- նշել է Կրիկլիյը:

Քննադատները նախկինում էլ մատնանշում էին տեխնիկական խնդիրները: Մասնավորապես, շարժման ընթացքում պատիճի առաջնամասի տաքացման հետևանքով առաջացող խնդիրներ: Այլ մասնագետներ ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ պատիճի բնականոն գործընթացի համար նրա ներքին չափերը պետք է կրկնակի մեծացնել, ինչը կհանգեցնի ամբողջ համակարգի փոփոխության:

Այդուհանդերձ, չնայած բարձրաձայնվող խնդիրներին, գաղափարը շարունակում է զարգանալ, ընդ որում՝ միաժամանակ տարբեր ընկերությունների ջանքերով: Ավելի վաղ փորձադաշտեր էին պատրաստվել Հոթորնում և Լաս-Վեգասում: Փորձարկումների ժամանակ հաջողվել է հասնել 450 կմ/ժ արագության:

Հայտնի է Դուբայ և Տունժեն քաղաքներում 10 կիլոմետր երկարությամբ մայրուղիների կառուցում նախատեսող համաձայնագրերի կնքման մասին: Իլոն Մասկին պատկանող Boring Company-ն արդեն կառուցում է Բալտիմոր և Վաշինգտոն քաղաքներն իրար կապող թունել:

Հուլիսին հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան կառուցում է ամենաերկար փորձավայրը. մայրուղին ունենալու 35 կմ երկարություն: Կոնցեպցիան նախատեսում է հերմետիկ ուղու ստեղծում, որով տրանսպորտային միջոցը կկարողանա զարգացնել 1220 կմ/ժ արագություն: Դրա հաշվին Էր-Ռիյադից Ջիդդա ուղևորությունը չի գերազանցի 80 րոպեն:

2019թ. ամռանը հայտնի էր դարձել, որ Hyperloop Pod Competition մրցույթի շրջանակներում հաղթել են Մյունխենի տեխնիկական համալսարանի ինժեներները: Այդ մրցույթի համար ստեղծվել էր ամենաարագընթաց պատիճը: Գերմանացի մասնագետներն այս մրցույթն առաջին անգամ չէ, որ հաղթում էին. նրանց այս անգամ հաջողվել է գերազանցել նախկին արդյունքը 6,5 կմ/ժ-ով. առավելագույն արագությունը կազմել է 463,5 կմ/ժ:

Մեկ կարծիք «Ուկրաինան հրաժարվել է Hyperloop-ի կոնցեպցիայից»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.