Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 24-ին մտադիր է անցնել Արփա-Սևան թունելով՝ 8-9 ժամում հաղթահարելով 48,3 կիլոմետր:
Հիշեցնենք՝ Արփա-Սևան թունելը կառուցվել է 1963-1981թթ.` Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48,3 կմ է: