Մասնագետները նկատել են, որ մի քանի H-6N-ներ թռչում են Պեկինի երկնքում՝ պատրաստվելով ՉԺՀ-ի հռչակման 70 ամյակին նվիրված զորահանդեսին: H-6N-ը խորհրդային Ту-16 ռմբակոծիչի մոդեռնիզացված տարբերակն է, և Չինաստանն այն հաջողությամբ է շահագործում իր ԶՈՒ-ում:

Սակայն փորձագետներն ուշադրություն են հրավիրել կարևոր մանրամասնի վրա. նոր լուսանկարները ցույց են տալիս, որ չինական ռմբակոծիչը, հնարավոր է, նոր հրթիռներ է կրում:
Մասնագետները ենթադրում են, որ խոսքը DF-21D հականավային բալիստիկ հրթիռի նոր տարբերակի մասին է: Հաղորդվում է, որ եթե Չինաստանը տիրապետում է այսպիսի զինատեսակի, ապա Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի վերադասավորության կարող է հանգեցնել:

DF-21-ը միջին հեռահարության երկհարթակ պինդվառելիքային բալիստիկ հրթիռ է: ԱՄՆ ՊՆ գնահատմամբ՝ Չինաստանն ունի 80 այդպիսի հրթիռ: DF-21D տարբերակը հականավային բալիստիկ հրթիռ է, որը կարող է մեծ հեռավորության վրա խոցել հարվածային ավիակիրների շարժվող խմբերը: Ավելի վաղ փորձագետները չեն բացառել հրթիռի կիրառումը H-6 ռմբակոծիչների վրա: Իսկ արդեն նոր նկարները կարող են հանդիսանալ որպես դրա ապացույց:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն ավելի վաղ Զինված ուժեր էր ընդունել Х-47М2 Кинжал (Խ-47Մ2 Կինժալ) աերոբալիստիկ հրթիռները, որը լրատվամիջոցներն անվանել էին գերձայնային հրթիռային համալիր: Փորձագետների կարծիքով` խոսքը գնում է Իսկանդեր օպերատիվ-մարտավարական համալիրի հրթիռի մոդեռնիզացված տարբերակի մասին: Դրանով համալրված խորհրդային МиГ-31 (ՄիԳ-31) կալանիչի (перехватчик) նոր տարբերակը МиГ-31К-ն է: Ավելի վաղ ներկայացված տվյալների համաձայն՝ մոդեռնիզացված ինքնաթիռը չի կարող երկիր-երկիր դասի հրթիռներ կրել, ինչը МиГ-31-ի հիմնական սպառազինությունն է:
Կոնցեպտուալ առումով մոտ տարբերակ ունեցել են նաև ԽՍՀՄ ՌՕՈՒ-ը՝ 80-ականներին. X-15 աերոբալիստիկ հրթիռն էր, որը համապատասխանում էր ամերիկյան AGM-69 SRAM-ին:
Ներկայումս ռուսական ռազմավարական ռմբակոծիչները կարող են կիրառել նորագույն թևավոր X-101 հրթիռներ. ապագայում նախատեսվում է Զինված ուժերը համալրել նաև Х-БД հրթիռներով: