ԱՄՆ Կոնգրեսում Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց է սկսվել

Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիից պահանջել է Ջո Բայդենի որդու նկատմամբ հետաքննություն իրականացնել:

ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի շրջանակներում իրականացվող հետազոտությունների մեկնարկի մասին: Համապատասխան տեսահաղորդագրությունն իր թվիթերյան էջում է հրապարակել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Հաղորդվում է, որ իմպիչմենտի պատճառը Թրամփի զրույցն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որտեղ ԱՄՆ ղեկավարն իբր պահանջել է նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու գործունեության ուսումնասիրություն իրականացնել: Փելոսիի խոսքով՝ Թրամփն այդպիսով արժեզրկել է ամերիկյան ընտրությունները և դավաճանել ազգային անվտանգությունը:

Դոնալդ Թրամփը նշել է, որ Փելոսին փչացրել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համար շատ կարևոր օր՝ նրա խոսքերը որակելով վհուկների որսի սկիզբ:

Ներկայումս Ներկայացուցիչների պալատը պետք է Թրամփի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարի, ինչից հետո մեղադրանքը կքննվի ԱՄՆ-ի սենատում: Դեռևս 2019թ. մարտին Փելոսին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դեմ է արտահայտվում իմպիչմենտի հարուցմանը: Նա հայտարարել էր, որ դա էապես կխարխլի երկիրը:

Ի՞նչ զրույցի մասին է խոսքը

Թրամփը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել ս.թ. հուլիսին: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել՝ փորձելով պարտադրել ուկրաինական իշխանություններին քննություն սկսել Ջո Բայդենի որդու՝ Հանտեր Բայդենի դեմ: Տեղեկություններ կան, որ վերջինս Ուկրաինայում կոռուպցիոն գործարքների մեջ է, իսկ նրա հայրը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու:

Հաղորդվում է, որ այդպիսով Դոնալդ Թրամփը փորձել է վարկաբեկել մրցակցին: ԱՄՆ ղեկավարը նշել է, որ դեմոկրատները դեռևս ամբողջությամբ չեն ընթերցել Զելենսկիի հետ զրույցի վերծանումը: Նա պատմել է, որ Ուկրաինայի կառավարությունից ստացել է խոսակցության հանրայնացման համաձայնությունը և խոստացել է հրապարակել զրույցն ամբողջությամբ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.