Արհեստական բանականությունը կարող է կանխատեսել դեպրեսիայի բուժման արդյունքները՝ կապ ստեղծելով ուղեղի ակտիվության և դեղամիջոցների ընդունման միջև: Այսպիսի եզրակացության են եկել Տեխասի համալսարանի Հարավարևմտյան բժշկական կենտրոնի գիտնականները:
Գլխուղեղի տոմոգրաֆիայի ենթարկվող մասնակիցների հետ իրականացվող փորձերի ընթացքում արագորեն ցուցադրվել են լուսանկարներ, որտեղ երբեմն արտահայտված են եղել իրարամերժ պնդումներ: Օրինակ՝ ջղային դեմք՝ «երջանիկը» գրառմամբ կամ հակառակը:
Փորձարկվողները պետք է կարդային բառը՝ մինչև հաջորդ նկարին անցնելը: Գիտնականներն ամբողջ ուղեղի ակտիվության հետազոտության համար օգտագործել են մեքենայացված ուսուցումը, թեև ավելի վաղ ընդունված էր դիտարկել միայն այն հատվածները, որոնք հակադեպրեսային միջոցների գործունեության կանխորոշման համար առավել կարևոր էին:
Արդյունքը ցույց է տվել, որ մասնակիցները, ովքեր էմոցիոնալ կոնֆլիկտի ժամանակ նյարդայնանում էին, հակադեպրեսային միջոցներն ընդունելուց հետո յոթ շաբաթվա ընթացքում ավելի քիչ են հակված լավացմանը:
Այժմ գիտնականները նախատեսում են մշակել առավել հստակ թեստ՝ վերոնշյալ կապի ստեղծման համար:
Արհեստական բանականության տեխնոլոգիան հաճախ է օգտագործվում բժշկության ոլորտում: Օրինակ՝ Սուրրեյի համալսարանի հետազոտողները մշակել են փաթույթային նեյրոնային ցանց, որն ընդամենը վայրկյանների ընթացքում կարող է հայտնաբերել սրտի քրոնիկ անբավարարությունը:
Բացի այդ, Insilico Medicine ընկերությունը մշակել է ֆիբրոզը 21 օրում բուժելու հավանական միջոցներ: Բազմաթիվ փորձագետներ վստահ են, որ արհեստական բանականությունը կարող է փոխել կյանքի բոլոր ոլորտները: