Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
Սեպտեմբերի 29-ին
Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային — Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն, փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան — Թումանյան խաչմերուկից Աբովյան — Արամի խաչմերուկը, և Պուշկինի փողոցը՝ Պուշկին — Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:
Հոկտեմբերի 1-ին
Հաղորդվում է նաև, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային — Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային — Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան — Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան — Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն՝ Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան — Պռոշյան խաչմերուկից Մաշտոց — Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: